Այս կայքի գաղտնիության քաղաքականությունը սահմանված է սույն փաստաթղթով, ինչպես նաև Դրույթներով և պայմաններով:
Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «ԱՁ Կարապետյան Աննայի » ծառայություններից օգտվելիս Ձեր տրամադրած ցանկացած տեղեկության «Բիբլիքլ Արմենիայի» կողմից օգտագործման և պաշտպանման կարգը: «Բիբլիքլ Արմենիան» ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը:
Այս կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության համաձայն կարգով: «Բիբլիքլ Արմենիան» կարող է երբեմն փոփոխել սույն քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը: Պետք է ժամանակ առ ժամանակ այցելել այս էջը՝ ստուգելով՝ արդյոք փոփոխությունները գոհացնում են Ձեզ: Սույն քաղաքականությունն ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 1-ից:
Հավաքվող տեղեկությունները
Մենք կարող ենք հավաքել հետևյալ տեղեկությունները՝
- անունը և աշխատանքի բնույթը,
- անձնագիր, նույնականացմsան քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ
- կոնտակտային տվյալներ, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեն,
- ընդհանուր տվյալներ, օրինակ՝ նախասիրություններն ու հետաքրքրությունները,
- փոստային հասցե, փոստային դասիչ
- հաճախորդների հարցումների և/կամ առաջարկների համար կարևոր այլ տեղեկություններ: