Մեր մասին

Ողջույն,

Ես Աննան եմ, իմ փորձը, որպես պրոֆեսսիոնալ զբոսավար /2010 թվականից աշխատել եմ իտալերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով/ ինձ օգնեց հիմնել այս կայքը, պատրաստել տուրիստական ծրագրեր օտարերկրյա հյուրերի համար։

Մատուցվող ծառայություններ

1․ Զբոսավարի Ծառայություն՝

Մատուցվում է պրոֆեսիոնալ փորձառու զբոսավարի ծառայություն  հետևյալ լեզուներով՝ Իտալերեն, Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն , Ֆրանսերեն, Գերմաներեն, Իսպաներեն։ Զբոսավարի  ծառայությունը մատուցվում է ըստ պատվերի։

2․ Տրանսպորտ

Համագործակցելով տուրիզմի ոլորտում մեծ փորձ ունեցող  տրանսպորտային ընկերությունների հետ, պահպանվում են հետևյալ  պարտադիր պայմանները՝

1․ Թողարկում՝ 2010-ից հետո / 2008-2010 թ․ իթողարկում էկոնոմ տուրերի համար/

2․ Օդորակիչ

3․ Պրոֆեսսիոնալ Վարորդ՝ համապատասխան համազգեստով /սպիտակ վերնաշապիկ/․

3․ Մեքենայի Մաքրություն

4․ Բենզինով կամ Դիզելով աշխատող տրանսպորտային միջոց։

5․ Սառնարան՝ Միկրոավտոբուսների կամ Ավտոբուսների համար

Սույն կետերից որևիցե մեկի չհամապատասխանելու դեպքում, տրանսպորտային միջոցը կփոխվի տեղում ՝ ըստ հաճախորդի  ցանկության։

Կացություն

3* կամ 4* հյուրանոցներ, 3* կամ 4* համապատասխան հյուրանոցներ, բարձրակարգ հյուրատներ Երևանից դուրս ըստ ծրագրի և հաճախորդի պատվերի։ Հյուրանոցների կամ հյուրատների անունները կտրվեն անձնական նամակով, պատվերը գրանցելու պահին։ Պայմանագրում նշված կացության պայմանները չբավարարելու դեպքում ՝ տեղում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ՝ սենյակի կամ հյուրանոցի։

Սնունդ

Ճաշ կամ ընթրիքը պատվիրվում է ըստ  հաճախորդի ցանկության, հաճախորդի գրավոր հաստատումը ստանալուց հետո։

Յուրաքանչյուր տուրի “Մանրամասներ՛՛ բաժնում նշվում է , թե ինչ ծառայություններ են մտնում գնի մեջ։

Առցանց Վճարման Հնարավորություն

ՀՀ ի լավագույն՝ Ամերիա Բանկի հետ / ըստ “Global Finance”ի/ ,  համագգործակցության շնորհիվ հնարավորություն կունենաք տուրի համար վճարումը կատարել օնլայն համակարգի շնորհիվ, այսպիսով՝ խնայել ժամանակ։

Պատվերի չեղարկման քաղաքականություն:

Եթե պատվերը չեղարկվում է տուրի սկսվելուց առնվազն 7 օր առաջ,  ապա վճարված գումարը ամբողությամբ կվերադարձվի։

Եթե պատվերը չեղարկվում է տուրի սկսվելուց առնվազն 6-3  օր առաջ, ապա վճարված գումարի 50% կվերադարձվի։

Եթե պատվերը չեղարկվում է տուրի սկսվելուց 2 օր առաջ,  ապա վճարված գումարը ամբողությամբ կգանձվի։

Special thanks to  Amit Alony for the photos